Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Իրաք-Ուրուգվայ, Գանա-Ֆրանսիա

Իրաք-Ուրուգվայ, Գանա-Ֆրանսիա
08.07.2013 | 12:21

Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության (U-20) քառորդ եզրափակչի վերջին երկու խաղը կատարյալ տոնի զգացողություն պարգեւեց մարզասերին: Բովանդակային առումով նախ փայլեցին Իրաքի ու Հարավային Կորեայի ընտրանիները, որոնց հանդիպման ժամանակ հաղթողին որոշելու համար առաջացավ ոչ միայն լրացուցիչ խաղակեսի (հիմնական ժամանակ` 2:2, լրացուցիչ ժամանակ` 1:1), այլեւ տասնմեկմետրանոցների անհրաժեշտություն: Վերջիններս հաջողություն բերեցին իրաքցիներին եւ նրանք կիսաեզրափակչում են` մրցակից ունենալով Ուրուգվայի ընտրանուն:
Դրամատիկ զարգացումներ էին նաեւ Գանա-Չիլի դիմակայությունում: Այստեղ էլ, նախորդի պես խաղն ընթացավ նույն սցենարով` միայն այն տարբերությամբ, որ լրացուցիչ խաղակեսում մրցավարի սուլիչից հաշված վայրկյաններ առաջ գանացիները խփեցին հաղթական գոլը (հիմնական ժամանակ` 2:2, լրացուցիչ ժամանակ` 2:1)` խուսափելով հետխաղյա տասնմեկմետրանոցներից: Գանացիների մրցակիցը Ֆրանսիայի ընտրանին է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ